Calcium nitrate

“Ագրոտեխ” ընկերությունը ներկայացնում է աշխարհի առաջատար մատակարարներ ֆիննական Yara International, հոլանդական Van Iperen International և բելգիական SQM Europe N.V. ընկերությունների արտադրության կալցիումի նիտրատը:

Կալցիումի նիտրատը բույսի համար անհրաժեշտ կալցիումի անփոխարինելի աղբյուր է:
Այս պարարտանյութը լուծվում է ամբողջությամբ ու առանց մնացորդների և ունի բարձր մաքրություն:
Պարարտանյութում կալցիումի բարձր պարունակությունը նպաստում է բջջապատի ամրացմանը, իսկ ազոտի պարունակությունը բարելավում է բույսի կողմից կալցիումի կլանումը:
Կալցիումի նիտրատը կիրառելի է ոռոգման բոլոր եղանակներով՝ կաթիլային ոռոգում, տերևային սնուցում և այլն:

Նիտրատային ազոտը՝

  • Ամբողջությամբ հասանելի է բույսի համար, ինչը նպաստում բույսի արագ և բնականոն աճին
  • Ազոտի անփոխարինելի աղբյուր է բարձրարժեք մշակաբույսերի համար
  • Բարելավում է բույսի կողմից կալիումի, կալցիումի և մագնեզիումի կատիոնների կլանումը:

Կալցիումը նպաստում է՝

  • Բջջապատի ամրացմանը, ինչի արդյունքում բարձրանում է պտղի որակը, պահունակությունը և ապրանքային տեսքը
  • Բջջապատի ամրացմանը, ինչն օգնում է բույսին հաղթահարել հիվանդություններն ու վնասակար միջատների ազդեցությունը
  • Հողում և սուբստրատում բարենպաստ միջավայրի ձևավորմանը՝ ապահովելով արմատային համակարգի համար առավելագույն լավ միջավայր:

Համատեղելիություն
Կալցիումի նիտրատը համատեղելի է այլ ջրալույծ պարարտանյութերի հետ, բացառությամբ մայր լուծույթների, որոնք պարունակում են ֆոսֆատներ կամ սուլֆատներ:

Բարձր մաքրություն
Կալցիումի նիտրատում քլորիդների, նատրիումի և ծանր մետաղների պարունակությունը հնարավորինս նվազագույնի է հասցրած:

Կալցիումը կարևոր դեր է խաղում բույսի նյութափոխանակության համար. այն հավասարակշռում է մյուս սննդատարրերի հարեբերակցությունը: Կալցիումի կարիք բույսը սկսում է զգալ արդեն սերմի զարգացման փուլից: Կալցիումի նիտրատով պարարտացումը նպաստում է սերմերի արագ ծլելուն: Կալցիումն անհրաժեշտ է արմատների, ցողունի և պտղի զարգացման համար: Այն նպաստում է առողջ արմատային համակարգի ձևավորմանը և դարձնում դիմացկուն՝  հիվանդությունների, սնկերի, բակտերիաների հանդեպ:Կալցիումը նաև արագացնում է բույսերի ֆոտոսինթեզը, նպաստում որակյալ բջջային մեմբրանների ձևավորմանը: Կալցիումի նիտրատն ապահովում է որակյալ կանաչ զանգվածի ձևավորումը և բույսը պաշտպանում է փտումից: Կալցիումի պակասը առաջնահերթ անդրադառնում է երիտասարդ օրգանների զարգացման վրա. մահանում են արմատի ծայրերը, չեն ձևավորվում արմատամազիկներ: Կալցիումի բացակայության տիպիկ ախտանիշ է տերևների կլորականման դեպի ներս ծալումը, իսկ կալցիումային քաղցի երկրորդ ու երրորդ փուլերում տերևը ոլորվում է գլխավոր ջղի ողջ երկայնքով: Կալցիումի դեֆիցիտի պայմաններում գագաթնային բողբոջը մահանում է, և ցողունի աճը կանգնում է:

Պարկեր` 25 կգ

Category:

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Calcium nitrate”

Your email address will not be published. Required fields are marked *